Պուտինը մեկնաբանել է Էրդողանի խոսքերը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ թայիփ Էրդողանը ճիշտ է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եղել է որոշակի ուժերի հավասարակշռություն, բայց հիմա դա փոխվում է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Պետք է մտածել, թե ինչպես կարելի է այդ կազմակերպությունը (ՄԱԿ-խմբ․) դարձնել ավելի հավասարակշռված, հատկապես որ, իրոք, դա ճիշտ է, Էրդողանն այդ առումով ճիշտ է, այն ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, և ուժերի որոշակի դասավորություն է եղել, այժմ այն փոխվում է: Այն արդեն փոխվել է», – ասել է Պուտինը։