Էրիկ Իսրայելյանը բավարարվեց բրոնզե մեդալով
Բուդվայում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում ընթանում են կիսաեզրափակիչ մենամարտերը: Քիչ առաջ Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը համառ պայքարում 3-1 հաշվով պարտվեց բուլղարացի Ռադոսլավ Ռոսենովին և բավարարվեց բրոնզե մեդալով:
Այսօր ավելի վաղ իրենց կիսաեզրափակիչ մենամարտերը հաղթել և եզրափակիչ են դուրս եկել 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը, 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը և 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը: