Եգիպտոսում երիտասարդը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ գողացել է լրագրողի սմարթֆոնը
Եգիպտոսում երիտասարդը ձերբակալվել է այն բանից հետո, երբ լրագրողի սմարթֆոնը գողացել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ: Հատկանշական է, որ գողը տեղյակ չլինելով, որ ուղիղ եթերում է, իր դեմքը ցույց է տվել հեռարձակմանը հետևող ավելի քան 20 000 օգտատիրոջ:
Ինչպես գրում է The Guardian-ը, լրագրողը հետևորդներին ցույց տալիս է եղել Կահիրեում երկրաշարժի հետևանքները, երբ մոտոցիկլետով երիտասարդը գողացել է հեռախոսը:
Կարճ ժամանակ անց գողը ձերբակալվել է: Տեսանյութը 24 ժամվա ընթացքում հավաքել է ավելի քան 6,2 միլիոն դիտում և 45 000 մեկնաբանություն: