Հենրիկ Սահակյանը ևս կպայքարի ոսկե մեդալի համար
Բուդվայում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում ընթանում են կիսաեզրափակիչ մենամարտերը: Քիչ առաջ կիսաեզրափակիչում հաղթանակ տարավ 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը, ով ավելի վաղ հաղթել էր թուրք Չինար Մեհմեթանին: Այս անգամ Հենրիկը համառ պայքարում 3-2 հաշվով հաղթեց մոլդովացի Յուլի Արգատուին և նույնպես դուրս եկավ եզրափակիչ:
Այսօր ավելի վաղ եզրափակիչի ուղեգիր էր նվաճել Էլիդա Քոչարյանը, ով ժամանակից շուտ բացահայտ առավելությամբ հաղթել էր մոլդովացի Կրիստինա Չիպերին: