ՌԴ-ն Ադրբեջանի և Իրանի միջև լարվածության թուլացման կողմնակից է. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է լարվածությանն Ադրբեջանի և Իրանի միջև:
Զախարովայի խոսքով՝ Մոսկվան Բաքվի և Թեհրանի միջև լարվածության նվազեցման կողմնակից է և որ հարևան երկրները պետք է առանց բացառության բոլոր հարցերը լուծվեն քաղաքական և դիվանագիտական մեթոդներով։
«Մենք մեր կողմից ջանքեր ենք գործադրում բացելու տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունները: Մենք կարծում ենք, որ դա պետք է համապատասխանի տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Իրանի շահերին»,- ասել է Զախարովան: