Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչը ուշադրությամբ հետևում է 18 ամյա հայ ֆուտբոլիստի խաղին
Հեղինակավոր Bild պարբերականն անդրադարձել է Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի հայազգի ֆուտբոլիստ Հրանտ Լեոն-Ռանոսին։
«Հրանտը վերջին շրջանում ներգրավվում է մյունխենյան ակումբի հիմնական թիմի մարզումներին։ 18-ամյա եզրային հարձակվողը բավականին լավ տպավորություն է թողնում։ Նրան ուշադրությամբ հետևում են գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը և իր օգնականները։
Անցած շաբաթ՝ մարզումների ընթացքում, Հրանտը դարպասին կատարած հարվածների ցուցանիշով թիմում լավագույնն է եղել»,- նշել է Bild-ը։