Հեղափոխությունը ոչ թե ճգնաժամից ելք է, այլ ճգնաժամը սրելու ճանապարհ․ Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայ ակումբում իր ելույթի ժամանակ ասել է, որ պատմության օրինակները ցույց են տալիս, որ հեղափոխությունը ճգնաժամից ելք չէ, գրում է mk.ru-ն։
Պուտինը, մասնավորապես, հիշեցրել է 1917 թվականի հեղափոխական ցնցումները, այնուհետև նշել, որ ԽՍՀՄ-ը, 30 տարի առաջ լինելով շատ հզոր տերություն, ժամանակին չի բռնել ճկուն ու մտածված փոխակերպումների ճանապարհը և արդյունքում «զոհ է դարձել տարբեր տեսակի դոգմատիկների»։
Երկրի ղեկավարը հավելել է, որ «պատմության այս օրինակը թույլ է տալիս պնդել, որ հեղափոխությունը ոչ թե ճգնաժամից ելք է, այլ այս ճգնաժամը սրելու ճանապարհ»։