«Ամուսնալուծությունն օգտակար է եղել ինձ». Ստեպանենկոն ներել է Պետրոսյանի երիտասարդ կնոջը
Օրերս Ելենա Ստեպանենկոն մասնակցել է կատակերգու Լիոն Իզմայլովի «Измайловский парк» նախագծի նկարահանումներին։ Ստեպանենկոյի ելույթը տպավորիչ է եղել, եւ նա չի թաքցրել, որ գոհ է դրանից։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ աստղը խոստովանել է, որ իր ծաղկուն տեսքի եւ ստեղծագործական վերելքի համար պարտական է բաժանմանը Եվգենի Պետրոսյանից։
Ինչ վերաբերում է Տատյանա Բրուխունովայի 32-ամյա նոր կնոջը, Ստեպանենկոն վաղուց ներել է նրան։
«Նրան առողջություն, երջանկություն եւ ուրախ օրեր եմ մաղթում»,- արտիստի խոսքերը մեջբերել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։