Փակել են սենյակում, ստիպել դեղեր խմել․ Փերիս Հիլթոնը պատմել է դեռահասների բուժման կենտրոնում բռնության մասին
Իրապատում-շոուի աստղ եւ մոդել Փերիս Հիլթոնը հոգեբանական եւ ֆիզիակական բռնության է ենթարկվել բարդ դեռահասների բուժման մասնագիտացված կենտրոնում գտնվելու ընթացքում։ Այդ մասին նա պատմել է «Good Morning America» հաղորդման եթերում։
Հիլթոնի խոսքով՝ իր վրա բաղվել են, բռնությամբ պահել, փակել սենյակում, սպիտել դեղեր ընդունել։ Հիլթոնը նաեւ հայտարարել է, որ արական սեռի աշխատակիցները հետեւել են, թե ինչպես է ինքը լոգանք ընդունում։ «Դա իմ կյանքի ամենացավոտ փորձառությունն էր»,- ասել է նա՝ նշելով, որ չի կարողանում քնել՝ իմանալով, որ երեխաների նկատմամբ նման վերաբերմունք դեռ առկա է։
Այդ առնչությամբ նա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին եւ Կոնգրեսին կոր է արել բազային դաշնային «օրինագիծ ընդունել խմբային կենտրոններում երիտասարդության իրավունքների մասին»։ Յուրաքանչյուր երեխա, որը գտնվում է նման հաստատությունում, պետք է անվտանգ, հումանիտար միջավայրի, սպառնալիքներից ազատ լինելու իրավունք ունենա, նշել է Հիլթոնը։