Տատյանա Բուլանովան պարզաբանել է սեռական ոտնձգությունների զոհերի մասին իր հայտարարությունը
Ռուս երգչուհի Տատյանա Բուլանովան հայտարարել է, որ սեռական ոտնձգությունների զոհերին մարմնավաճառների չի անվանել։ Արտիստի խոսքերը մեջբերել է «Սոբեսեդնիկ»-ը։
«Երբեք չի կարելի վաճառվել։ Պատիվն ու արժանապատվությունը պետք է վեր լինեն ամեն ինչից։ Ես չեմ հետեւում կանոնին, թե սեփական նպատակին հարկավոր է հասնել ցանկացած միջոցով։ Ընդ որում, ես կանանց, որոնք բախվել են սեռական ոտնձգությունների, վատ բառով չեմ անվանել»,- պարզաբանել է Բուլանովան։ «Не плачь» հիթի կատարողն ընդգծել է, որ ոտնձգությունների մասին հարկավոր է հայտնել կա՛մ անմիջապես, կա՛մ առհասարակ չհիշել այդ մասին։
Ավելի վաղ Տատյանա Բուլոնովան մարմնավաճառ է անվանել կանանց, որոնք սեռական ոտնձգությունների մասին հայտարարում են միայն տարիներ անց։ Ռուս դերասանուհի Ելենա Պրոկվոլան քննադատել էր երգչուհու հայտարարությունը՝ նշելով, որ ոտնձգությունների զոհերին չի կարելի դատապարտել։