ՉԼ. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի հանդիպումների արդյունքում շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների քառյակը.
Դեյլի Բլինդ («Այաքս»), Նոա Օկաֆոր («ՌԲ Զալցբուրգ»), Ալիսոն Բեքեր («Լիվերպուլ»), Սեբաստիան Կոատես («Սպորտինգ»)։
Քվեարկությունն անցկացվում է ՈւԵՖԱ-ի կայքում։
Հիշեցնենք, որ այս շաբաթ Ամստերդամի «Այաքսը» 4։0 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային», ավստրիական «ՌԲ Զալցբուրգը» 3։1 հաշվով պարտության է մատնել գերմանական «Վոլֆսբուրգին», անգլիական «Լիվերպուլը» 3։2 հաշվով ուժեղ էր Մադրիդի «Աթլետիկոյից», Լիսաբոնի «Սպորտինգը» 4։1 հաշվով առավելության է հասել թուրքական «Բեշիկթաշի» նկատմամբ։
Գրառումը և լուսանկարները՝ այստեղ: