Հայաստանում մեկնարկել է երկրի գլխավոր ամենամյա ինժեներական միջոցառումը
Հոկտեմբերի 21-ին Երեւանում, Վանաձորում եւ Գյումրիում մեկնարկել է ինժեներական ոլորտում Հայաստանի գլխավոր ամենամյա միջոցառումը՝ «Հայաստան - Ինժեներական շաբաթ 2021»-ը:
Մինչեւ հոկտեմբերի 25-ը տեւող միջոցառման ընթացքում կներկայացվի Հայաստանի ինժեներական ներուժը:
Ինժեներները կներկայացնեն իրենց ձեռքբերումներն ավտոմոբիլային, կիսահաղորդչային, տիեզերագնացության, կենսաբժշկական սարքերի արդյունաբերության, էլեկտրոնիկայի, բարձր տեխնոլոգիաների արտադրության, կիբերանվտանգության, կրթական տեխնոլոգիաների, գիտության եւ այլ ոլորտներում: