ԱՄՆ-ն Մեքսիկայի հետ սահմանին 1986-ից ի վեր ռեկորդային թվով միգրանտների է ձերբակալել
Միացյալ Նահանգների իշխանությունները 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը Մեքսիկայի հետ սահմանին ձերբակալել են ավելի քան 1.7 մլն միգրանտի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, սա 1986 թվականից ի վեր գրանցված ռեկորդային ցուցանիշ է համարվում:
The Washington Post պարբերականը, որի տրամադրության տակ են հայտնվել ԱՄՆ մաքսային ու սահմանային հսկման ծառայության չհրապարակված տվյալները, համաձայն որոնց՝ սահմանապահների կողմից ձերբակալվածներից ավելի քան 608 000 Մեքսիկայի քաղաքացիներ են: Թվաքանակով նրանց հաջորդում են Հաիթիից, Վենեսուելայից, Էկվադորից, Կուբայից, Բրազիլիայից և մի շարք այլ երկրներից եկած միգրանտները:
Ըստ պարբերականի տվյալների՝ ամերիկյան իշխանությունները 2021 թվականին ձերբակալվածների 61 տոկոսին արտաքսել են երկրից: