Պուտինը ներկա չի լինի կլիմային նվիրված Գլազգոյի կոնֆերանսին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա չի լինի կլիմայի վերաբերյալ Գլազգոյի կոնֆերանսին, բայց ռուսական կողմը այնտեղ ներկայացված կլինի։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Գլազգո, ցավոք, նա [Պուտինը] նույնպես չի թռչի»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ «Հասկանալի է, ռուսական կողմը [կոնֆերանսում] կլինի, բայց մենք կազմակերպիչների հետ շփումների մեջ ենք, ուստի, թե ինչպես դա կլինի՝ ավելի ուշ կասենք»,- նշել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Պուտինը դեռ չի վերապատվաստվել կորոնավիրուսի դեմ, նա պատվաստումը կստանա, երբ բժիշկները դա անհրաժեշտ համարեն։