Ռաֆայել Նադալ. Թենիսը զարգանում է սխալ ուղղությամբ
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող, իսպանացի Ռաֆայել Նադալը թերահավատ է ժամանակակից թենիսի զարգացման հարցում։
«Նախկինում տաղանդն ու մարտավարությունը ավելի մեծ նշանակություն ունեին, քան այսօր։ Թենիսիստը պետք է լիներ հնարամիտ, ճարպիկ հաջողության հասնելու համար, իսկ հիմա թենիսը հիմնված է այլ կոնցեպցիաների վրա։
Թենիսը դառնում է շատ արագ, եւ ես կարծում եմ, որ մեր մարզաձեւը զարգանում է սխալ ուղղությամբ։
Առաջին մատուցումը շահել է տեխնոլոգիական նորամուծություններից։ Եթե լուծում չգտնվի, կա ռիսկ, որ թենիսը կդառնա այդ մեկ հարվածի պատանդը։ Ես կարծում եմ, որ առաջիկա 10 տարում այս հարցում վիճակն ավելի կվատանա»,- Նադալի խոսքը մեջբերում է Tennis World USA-ը։
Համաշխարհային դասակարգման աղյուսակում 35-ամյա թենիսիստն այժմ 8-րդն է։