Միրանդա Քերը հաջողության կհասնի ոչ թե տաղանդի, այլ ամուսնու շնորհիվ
30-ամյա մոդել Միրանդա Քերը որոշել է դերասանուհու կարիերա սկսել: «Ես երազում եմ նկարահանվել ֆիլմում» The New York Post-ին տված հարցազրույցում հայտնել է նա:
Այնուամենայնիվ, կինոքննադատները կարծում են, որ Victoria's Secret-ի մոդելին հաջողությունը կժպտա, ոչ այն պատճառով, որ նա տաղանդավոր է, այլ նրա ամուսնու`Օրլանդո Բլումի անվան շնորհիվ:
«Երկրորդական դերեր նրան կտան, բայց գլխավոր դեր ստանալու համար, նա պետք է շատ աշխատի»-, ասում են կինոաշխարհի ներկայացուցիչները: