Կրեմլը պաշտպանում է հիպեր-գերձայնային զենքերի արտադրությանը զարկ տալու կրքերը
Կրեմլը երեքշաբթի օրը հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ Չինաստանի կողմից հիպեր-գերձայնաին զենքի փորձարկումը չի խախտել Պեկինի միջազգային պարտավորություններից որևէ մեկը, եւ որ այն սպառնալիք չի ներկայացնում Ռուսաստանի համար ու հետևում է Միացյալ Նահանգների նմանատիպ քայլերին:
«Չինաստանը զարգացնում է իր սպառազինության համակարգերը միջազգային պարտավորությունների շրջանակներում», – լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
« Ռուսաստանը նույնպես որեւէ կերպ չի խախտում զենքի վերահսկման հետ կապված իր միջազգային պարտավորությունները, և մենք միայն միջոցներ ենք ձեռնարկում, որոնք ուղղված են մեր սեփական անվտանգության ապահովմանը այն գործողությունների հենքի վրա, որոնք Միացյալ Նահանգները ձեռնարկում է իր հակահրթիռային պաշտպանության ծրագրով», – ճեպազրույցի ժամանակ ասել է Պեսկովը:
Վաշինգտոնն այս շաբաթ հայտարարել էր, որ անհանգստացած է Ռուսաստանի եւ Չինաստանի գերձայնային հրթիռների տեխնոլոգիայով և Չինաստանի և դրանց հնարավոր կիրառմամբ, այն բանից հետո, երբ ստացվեցին տեղեկություններ այն մասին, որ Պեկինը միջուկային կարողությամբ գերձայնային թռչող զենք է փորձարկել: