ՀԴԲ-ն Վաշինգտոնում և Նյու Յորքում խուզարկում է ռուս միլիարդատեր Դերիպասկայի ազգականներին պատկանող տները
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) խուզարկություն է իրականացնում ռուսաստանցի միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի տանը Վաշինգտոնում: Այդ մասին հայտնել է բրիտանական BBC-ին՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին:
Մինչդեռ գործարարի ներկայացուցիչը ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ նշված տունը պատկանում է ոչ թե Դերիպասկային, այլ նրա ազգականներին: Ընդ որում, ըստ խոսնակի՝ ՀԴԲ-ն խուզարկություն է իրականացնում Դերիպասկայի՝ ոչ միայն Վաշինգտոնում, այլ Նյու Յորքում ապրող ազգականների տանը: Նրա խոսքով՝ խուզարկությունը իրականացվում է ԱՄՆ պատժամիջոցների հիման վրա կազմված հրամանագրի հիմքով: