Թուրքիայում ամենասիրված քաղաքական գործինչերը Անկարայի ու Ստամբուլի քաղաքապետներն են
Թուրքիայում ամենասիրված քաղաքական գործիչները ընդդիմադիր «Ժողովրդահրանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամներ, Անկարայի և Ստամբուլի քաղաքապետներ Մանսուր Յավաշն ու Էքրեմ Իմամօլղուն են։ Ժողովրդի շրջանում ունեցած վարկանիշով նրանք առաջ են անցնում անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, փոխանցում է Ermenihaber-ը;
Այս մասին հայտնում է Թուրքիայում գործող «Metropoll» հետազոտական կենտրոնը՝ ներկայացնելով իր վերջին՝ «Թուրքիայի զարկերակը 2021թ․ սեպտեմբերին» սոցհարցման արդյունքները։
Ըստ հիշյալ հետազոտության՝ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին, որպես քաղաքական գործիչ, հավանում է հարցմանը մասնակցածների 55.5 տոկոսը, իսկ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին՝ 47 տոկոսը։
Հավանության 43.5 տոկոսով 3-րդ տեղում է ազգայնական «Լավ» (İyi Parti) կուսակցության առաջնորդ տկն Մերալ Աքշեները։ Իսկ Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Էրդողանը զբաղեցնում է 4-րդ հորզիոնականը՝ 40.8 տոկոս ձայնով։ Հինգերորդ և Վեցերորդ հորիզոնականներում հանգրվանել են համապատասխանաբար «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին և «ԺՀԿ» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։