Բարտոմեու. «Բարսելոնայի» մարզիչները Մբապեի փոխարեն նախապատվությունը տեցին Դեմբելեին
«Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Բարտոմեուն պատմել է, որ կատալոնական ակումբը 2017 թվականին հնարավորություն է ունեցել գնել Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին։
Նեյմարի հեռանալուց հետո «Բարսելոնան» փնտրում էր հարձակվողի եւ կարող էր գնել Մբապեին, որն այն ժամանակ հանդես էր գալիս «Մոնակոյում»։
«Մբապեի հետ պայմանագիրն արդեն սեղանին էր, բայց մարզիչները նախընտրեցին Դեմբելեին, քանի որ ցանկանում էին ֆուտբոլիստի, որը կխաղար խաղադաշտի ամբողջ լայնությամբ»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է AS-ը։
«Բարսելոնան» Դեմբելեի համար վճարել էր մոտ 135 միլիոն եվրո։ Մբապեն 2018-ին միացավ փարիզյան ՊՍժ-ին, իսկ Դեմբելեն բազմաթիվ վնասվածքների հետեւանքով դեռ չի կարողացել լիարժեք դրսեւորվել կատալոնական թիմում։