Մհեր Գրիգորյան. Եռակողմ խումբը որոշակի պատկերացումներ է կազմել երկաթուղու մասով
Մենք կազմել ենք որոշակի պատկերացումներ երկաթուղու մասով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 19-ին ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբին։
«Մենք պետք է քննարկենք հարցեր՝ կապված ավտոմոբիլային հաղորդակցությունների եւ ուղիների հետ»,- ավելացրեց նա։
Նշենք, որ խոսքը հաղորդակցային ուղիների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի մասին է, որը գլխավորում են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերը։
Գրիգորյանը տեղեկացրեց, որ վաղը մեկնելու է Մոսկվա՝ հերթական եռակողմ հանդիպման անցկացման համար։