«Մանչեսթեր Սիթին» 80 միլիոն եվրո է ակնկալում Ռահիմ Ստերլինգի տրանսֆերից
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է վաճառել կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգին, սակայն կդիտարկի 80 միլիոն եվրոյից սկսվող առաջարկները, հաղորդում է Marca-ն։
Անգլիացի ֆուտբոլիստը ցանկանում է փոխել ակումբը, քանի որ կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմում չի ստանում մշտական խաղաժամանակ։ 2022թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարից առաջ Ստերլինգը ցանկանում է լինել լավագույն մարզավիճակում, որպեսզի արժանանա Անգլիայի հավաքականի մարզչական շտաբի վստահությանը։
Ռահիմ Ստերլինգի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։
Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023թ. հունիս։
26-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում մանչեսթերյան թիմի հետ մասնակցել է 11 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։