Ոստիկանության պարզաբանումն անձնագրերի հետ կապված օրենքներում նախատեսվող փոփոխությունների մասին
Ոստիկանության պարզաբանում է ներկայացրել անձնագրերի հետ կապված օրենքներում նախատեսվող փոփոխությունների մասին:
Ոստիկանության ԱՎՎ իրավաբանական բաժնի պետ Իրինա Մկրտչյանը մասնավորապես, նշել է, որ գործող կարգավորումներով 16 տարեին լրացած տղաներին անձնագիրը տրվում է մինչեւ 18 տարին լրանալը, իսկ նոր կարգավորումներով անձնագիրը տրվում է մինչեւ 19 տարին լրանալը:
Ինչ վերաբերում է մյուս փոփոխությանը, որով քաղաքացու անձնագրում որպես ծննդավայր, անձի ցանկությամբ կարող է նշվել ոչ թե երկիրը, այլ նաեւ քաղաքը, մարզը կամ գյուղը, Մկրտչյանն ասաց. «Այս փոփոխության անհրաժեշտությունն առաջանում է միջազգայնորեն չճանաչված պետություններում կամ վիճարկելի տարածքներում ծնված անձանց իրավունքներն իրացնելիս»:
Մեկ այլ փոփոխությամբ անձնագրի վավերականության ժամկետը 10 տարուց դառնում է 2 տարի: Իրինա Մկրտչյանն ասաց, որ այս դեպքում խոսքը միայն հին նմուշի անձնագրերի ժամկետի մասին է, ոչ թե կենսաչափական անձնագրերի:
Առավել մանրամասն՝ տեսանյութում