US Championship. Սեւյանը, Կարուանան ու Սոն թայ-բրեյքում կվիճարկեն տիտղոսը
Սենթ Լուիսում ավարտին մոտեցող շախմատի ԱՄՆ-ի չեմպիոնի տիտղոսը թայ-բրեյքում կվիճարկեն ամերիկահայ Սամուել Սևյանը, Իտալիայի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ը ներկայացնող աշխարհի երկրորդ համար Ֆաբիանո Կարուանան եւ Ուեսլի Սոն։
Նրանք 11 հնարավորից վաստակել են 6,5 միավոր։ Առաջնության մրցակարգի համաձայն՝ հավասար միավորներ վաստակած շախմատիստներից յուրաքանչյուրը կանցկացնի երկու լրացուցիչ պարտիա թայ-բրեյքում։ Հոկտեմբերի 19-ին Կարուանան սպիտակներով կխաղա Սոյի, սեւերով՝ Սեւյանի, այնուհետեւ Սեւյանը սեւերով կխաղա Սոյի հետ։
Գրառումը և լուսանկարները՝ այստեղ:
Կանանց առաջնությանը մասնակցած Տաթեւ Աբրահամյանը 11 հնարավորից վաստակել է 6 միավոր եւ բաժանել է 4-6-րդ տեղերը։
Գրառումը և լուսանկարները՝ այստեղ: