«Աթլետիկո Մադրիդ» - «Լիվերպուլ»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն» հոկտեմբերի 19-ին կընդունի անգլիական «Լիվերպուլին»։
Բուքմեյքերները կանխատեսում են գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հաղթանակը՝ 2․25 գործակից։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած «Աթլետիկոյի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․30, ոչ ոքին՝ 3․40 գործակցով։
«Աթլետիկո» - «Լիվերպուլ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
Թիմերի նախորդ դիմակայությունը եղել է 2020թ․ փետրվարին եւ մարտին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում։ Մադրիդում 1։0 հաշվով հաղթեց «Աթլետիկոն»։ Պատասխան խաղում «Լիվերպուլը» հիմնական ժամանակն ավարտեց 1։0 հաշվով, սակայն լրացուցիչ ժամանակում պարտվեց 1։3 հաշվով։
Չեմպիոնների լիգա, երրորդ տուր
B խումբ
«Աթլետիկո» - «Լիվերպուլ»՝ 23։00
«Պորտու» - «Միլան»՝ 23։00