Խայտառակ կրճատումներ ՊՆ-ում. մի շարք բարձրաստիճան զինվորականների կոչումներ հնարավոր է իջեցվեն. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Իրավունքի» ունեցած տեղեկություններով` այս օրերին ՀՀ պաշտպանության նախարարությունում լուրջ կրճատումներ են սպասվում: Ավելին` արդեն իսկ որոշ գնդապետներ սեփական դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից: Մեր աղբյուրի փոխանցմամբ` առաջիկայում նախարարությունում կվերացվի, որպես այդպիսին` քաղծառայությունը:
Հիշեցնենք, որ դեռեւս ամիսներ առաջ «Իրավունքը» գրել էր, որ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը միանալու է Պաշտպանության նախարարությանը, եւ հենց սա էլ առիթ կդառնա, որ «քաղծառայություն» հասկացողությունը դուրս գա, եւ ՊՆ-ում մնան բացառապես զինվորական կոչում ունեցողները:
Ընդ որում` այդ փոփոխության հետեւանքով` մի շարք բարձրաստիճան զինվորականների կոչումներ հնարավոր է իջեցվի: Օրինակ` սպան դառնա ենթասպա, գնդապետը` փոխգնդապետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: