Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը
84 տարեկանում կորոնավիրուսի բարդություններից մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը, հաղորդվում է նրա ֆեյսբուքյան էջին:
«Գեներալ Քոլին Փաուելը... այսօր առավոտյան մահացել է COVID-19-ի հետ կապված բարդություններից»,-ասվում է սոցցանցում արված գրառման մեջ:
Այս տեղեկությունը հաստատել է CNN հեռուստաալիքը: