Ռուբեն Վարդանյանը իշխանությա՞ն հետ է, թե՞ ընդդիմության. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Տաթև համայնքում առաջատարը ՔՊ-ն է` 1280 ձայնով, որը կազմում 48.9 տոկոս, սակայն սա բավարար չէ համայնքապետ ընտրելու համար: ՔՊ-ն պետք է կոալիցիա կազմի որևէ ուժի հետ: Անցողիկ շեմը հաղթահարել է ևս 2 ուժ՝ «Շանթ» դաշինքը և հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի մեկենասությամբ ստեղծված «Ապրելու երկիր» կուսակցությունը։
Տաթևից լուրեր են հասնում, որ իշխանությունները բանակցում են «Ապրելու երկիր» կուսակցության հետ և, ըստ ամենայնի, կոալիցիա կկազմեն նորաթուխ այս ուժի հետ։ Այնպես որ, առաջիկա օրերին Ռ. Վարդանյանը որոշիչ ստուգարք է հանձնելու` ինքն իշխանության հե՞տ է, այսինքն` հերթական իշխանական պրոյե՞կտն է, թե՞ ընդդիմություն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: