Քանյե Ուեսթն Իտալիայում փողոց է դուրս եկել Ֆանտոմասի դիմակով (լուսանկարներ)
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, որը վերջին շրջանում մեկը մյուսից արտասովոր կերպարներով է ներկայանում հանրությանը, Իտալիայում փողոց է դուրս եկել Ֆանտոմասի դիմակով, գրում է Daily Mail-ը:
44-ամյա ռեփերը փորձել է անճանաչելի լինել, բայց փոխարենն ավելի շատ է ուշադրության կենտրոնում հայտնվել:
Չնայած, որ Հելոուինին դեռ շատ կա, բազմազավակ հայրիկը բավականին սարսափազդու տեսք է ունեցել այդ դիմակով, նկատում է պարբերականը: