Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը
ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը մահացել է 85 տարեկան հասակում ՝ կորոնավիրուսի հետևանքով: Այդ մասին ասված է երկուշաբթի օրը՝ նրա ընտանիքի անդամների տարածած հայտարարության մեջ:
«Գեներալ Քոլին Փաուելը՝ նախկին պետքարտուղար և Միացյալ Նահանգների շտաբի պետերի նախագահը, մահացել է այսօր առավոտյան ՝ COVID 19-ի հետևանքով առաջացած բարդություններից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Փաուելը 2001-2005 թվականներին զբաղեցրել է պետքարտուղարի պաշտոնը ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմում: 1989-1993 թվականներին Փաուելը եղել է Միացյալ Նահանգների շտաբի պետերի նախագահը: 1987-1989 թվականներին Փաուելը աշխատել է որպես ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի ազգային անվտանգության օգնական: