ՌԴ ԱԳՆ ղեկավարը եւ ԿԽՄԿ նախագահը քննարկել են ԼՂ իրավիճակը
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերի հետ, որի ընթացքում քննարկել են ԼՂ հակամարտության գոտում մարդասիրական իրավիճակը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում։
Լավրովը եւ Մաուրերը կարծիքներ են փոխանկել աշխարհի տարբեր տարածաշրջաններում ճգնաժամային արձագանքման թեմայի, ներառյալ ՝ Սիրիայում, Աֆղանստանում, Մյանմայում, ներուկրաինական գոտում եւ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի շուրջ։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետագայում եւս շարունակել բեղմնավոր փոխգործակցությունը փոխադարձ շահ ներկայացնող ուղղություններով։