Բաքվում հայտարարել են Կասպից ծովում սահմանը հատելու փորձի մասին
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը (ՊՍԾ) հաղորդել է Կասպից ծովում Ադրբեջանի սահմանը հատելու փորձի մասին, նախազգուշական կրակ է բացվել:
«Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Պետական սահմանապահ ծառայության առափնյա պահպանության տեխնիկական դիտակետում հայտնաբերվել եւ հսկողության տակ է վերցվել երեք անհայտ թիրախ, որոնք մուտք են գործել Ադրբեջանի Հանրապետության տարածքային ջրեր Կասպից ծովում հարավային ուղղությամբ եւ շարժվել դեպի հյուսիս»,- ասվում է ադրբեջանական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այս ուղղությամբ նավերին կանգնեցնելու համար անմիջապես սահմանապահ պարեկային նավեր են ուղարկվել: Դրանք կանխել են անհայտ լողացող միջոցների հետագա տեղաշարժը:
«Հետապնդման ընթացքում սահմանապահ պարեկային նավը նախազգուշական կրակ է բացել խախտողների ուղղությամբ: Ապա խախտողները ջուրն են գցել նավի վրա եղած բեռը եւ նավարկել են հակառակ ուղղությամբ՝ լքելով Ադրբեջանի Հանրապետության տարածքային ջրերը»,- նշել է սահմանապահ ծառայությունը:
Հաղորդվում է, որ բեռը դուրս է բերվել ջրից: Խուզարկության ընթացքում հայտնաբերվել է 23.780 տուփ ծխախոտ` մոտ 100.000 մանաթ ընդհանուր արժեքով (59.000 ԱՄՆ դոլար):
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: