Ռեշետովայի ոճաբան Ալեքո Նադիրյանը արդարացել է արեւմտյան աստղերի կերպարների կրկնօրինակման մեղադրանքների համար
Անաստասիա Ռեշետովայի ոճաբանը՝ Ալեքո Նադիրյանը, արդարացել է արեւմտյան աստղերի կերպարները գողանալու վերաբերյալ օգտատերերի հնչեցրած մեղադրանքների համար։ Ոճաբանը հրապարակումն արել է Ինստագրամյան էջում։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանում ցանկացած վառ կերպար գրագողություն է համարվում։
«Մարդիկ, որոնք հեռու են նորաձեւության ոլորտից, ինքնարերաբար դա նմանակում են համարում, որովհետեւ մոխրագույն Ռուսաստանում այդպես մտածելը չափազանց վառ է ու հանդուգն»,- նշել է Ալեքոն։ «Ընտրում են նորաձեւ ազգանուն՝ ասելու համար՝ «Սա նման է․․․»։ Սակայն նորաձեւությունը չի սահմանափակվում երկու ազգանունով, այն մի ամբողջ համարգ է, եթե որոշակի կերպարներ սկսում են կրկնվել, դրանք գրեթե առանձին ոճ են դառնում։ Ոճաբանները հենց այդպես էլ աշխատում են, նրանք նոր ձեւ չեն հորինում։ Աշխարհում բազմաթիվ ինֆյուենսերներ կան, սակայն մարդիկ սովոր են ամենի մասին դատել՝ ելնելով նրանից, թե ինչ են տեսնում մեկ-երկու ամենահայտնի անձանց մոտ։ Իմ կարծիքով՝ հիմարություն է կարծել, թե դա ինֆլյուենսերի կերպարի կրկօրինակում է, եթե ինչ-որ մեկը նմանատիպ հագուստ է կրել»,- հավելել է Նադիրյանը։
Տեսանյութը՝ այստեղ:
Բացի այդ՝ մասնագետը նշել է, որ միտումները ծնվում են Արեւմուտքում, որտեղից Ռուսաստան են հասնում։ «Ես չեմ կարող նրանց հակառակը համոզել, նրանք այդպես են մտածում։ Մյուսները կարծում են, որ դա նկարահանում է, հատուկ ոճավորում։ Մնում է միայն հուսալ, որ այդ «հասկացողները» փոքրամասնություն են, եւ հիմնական մասը պատրաստ է փոփոխությունների կամ գոնե սահմանների ընդլայնման»,- եզրափակել է ոճաբանը։