Դաժան բախում Սլովակիայի առաջնության խաղում. Ֆանատները ներխուժել են խաղադաշտ
Ֆուտբոլի Սլովակիայի առաջնության 11-րդ տուրի «Սպարտակ» - «Սլովան» հանդիպումն արդեն 15-րդ րոպեին ընդհատվել է ֆանատների բախման հետեւանքով։
Տրնավայում տեղի ունեցած եւ անավարտ մնացած հանդիպման ժամանակ «Սպարտակի» ֆանատները ներխուժել են խաղադաշտ եւ վազել են հյուրերի երկրպագուների համար նախատեսված տրիբունայի մոտ։
Բրատիսլավայից ժամանած «Սլովանի» ֆանատները նույնպես մտել են խաղադաշտ եւ սկսվել է զանգվածային բախում նաեւ ոստիկանների ներգրավմամբ։
Տեսանյութը՝ այստեղ: