Ֆեդերիկո Մոնդելչին վերադառնում է Հայաստան՝ Ազնավուրին և Թարիվերդիեւին նվիրված նախագծով
Հայաստան է վերադառնում հանրաճանաչ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին (Իտալիա): Հոկտեմբերի 26-ին` ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կանցկացվի յուրահատուկ համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրին և Միքայել Թարիվերդիեւին։
Համերգին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան):
Որպես դիրիժոր հանդես կգա Հարություն Արզումանյանը, որպես մենակատար՝ Ֆեդերիկո Մոնդելչին։ Համերգային ծրագրում Շառլ Ազնավուրի եւ Միքայել Թարիվերդիևի ստեղծագործությունների նոր մշակումներն են։
Ֆեդերիկո Մոնդելչիի յուրաքանչյուր ելույթ սպասված է Հայաստանում։ Սաքսոֆոնահարն առաջին անգամ չէ ելույթ ունենում մեր երկրում։ Մշտապես խոստովանում է՝ հայ հանդիսատեսը հիանալի է, իսկ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համագործակցությունը հիանալի բնորոշում։ Ամեն անգամ մեր երկրից մեկնելիս փաստում է՝ Հայաստան վերադառնալու մեծ ցանկություն ունի: