Երրորդ երեխայի լույս աշխարհ գալուն սպասող Գվեն Սթեֆանին և այլ աստղեր՝ կարմիր գորգին (լուսանկարներ)
Հոկտեմբերի 18-ի երեկոյան Բևերլի Հիլզում հավաքվել են համաշխարհային շոու-բիզնեսի ամենավառ ներկայացուցիչները: Գվեն Սթեֆանին ամուսնու՝ Գևին Ռոսսդեյլի, Դեմի Մուրի, Շարլիզ Թերոնի, Քևին Սփեյսի, Միրոսլավ Դումի և Ալլեսանդրա Ամբրոսիոյի և այլ աստղերի հետ փայլել է Wallis Annenberg Center-ի կարմիր գորգի վրա:
Այդ երեկո բոլոր հյուրերն անկրկնելի տեսք են ունեցել, սակայն պապարացցիների ուշադրությունն ավելի շատ գրավել է երջանկությունից փայլող Գվեն Սթեֆանին, ով սպասում է իր երրորդ երեխայի լույս աշխարհ գալուն: