US Championship. Սամուել Սեւյանն առաջատարն է վերջին տուրից առաջ
Սենթ Լուիսում ավարտին մոտեցող շախմատի ԱՄՆ-ի առաջնության նախավերջին տուրում ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սեւյանը սպիտակներով մրցեց Ուեսլի Սոյի հետ։ 30-րդ քայլում շախմատիստները համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։
Սամուել Սեւյանը 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 6-ական միավոր ունեն նաեւ Ուեսլի Սոն ու Ֆաբիանո Կարուանան, որը 10-րդ տուրում սեւերով պարտության մատնեց Ալեքսանդր Լենդերմանին։
Վերջին տուրում Սամուել Սեւյանի մրցակիցը կլինի Դենիել Նարոդիցկին։