Կրծքի քաղցկեղը հաղթահարած համաշխարհային աստղերը (լուսանկարներ)
1985 թվականին Առողջապահական միջազգային կազմակերպությունը հոկտեմբեր ամիսը հայտարարել է կրծքի քաղցկեղի դեմ պայքարի ամիս:
Այս օրերին աշխարհի բժշկական կենտրոններից շատերում կանայք հնարավորություն ունեն անվճար հետազոտություններ անցնելու: Բժիշկները խորհուրդ են տալիս տարվա մեջ մեկ անգամ պրոֆիլակտիկ հետազոտություն անցնել, քանի որ հիվանդության շուտափույթ բացահայտումը բարեհաջող բուժման երաշխիքն է:
Հոկտեմբերին շատ երկրներում անց են կացվում սեմինարներ, տեղեկատվական և բարեգործական միջոցառումներ, որոնց նպատակը մարդկանց ուշադրությունը խնդրին կենտրոնացնելն է, պատմելն այն մասին, թե ինչպես նվազեցնել հիվանդանալու ռիսկը և ինչպես պայքարել քաղցկեղի դեմ:
Դրանցից ամենահայտնին «Վարդագույն ժապավեն» հաղորդումն է, որին ֆինանսապես աջակցում է դեղագործական և կոսմետիկական ընկերությունները, նորաձևության տները և նույնիսկ մեքենաների կոնցեռնները:
Կրծքի քաղցկեղը քաղցկեղի՝ կանանց շրջանում ամենատարածված տեսակն է. Ամեն տարի աշխարհում գրանցվում է ավելի քան մեկ միլիոն հիվանդության դեպք: Շատերի համար այս հիվանդության ախտորոշումը նման է մահվան դատավճռի, սակայն ոչ մեր այօրվա հերոսուհիների համար: Ներքոհիշյալ աստղերն այն մարդիկ են, ովքեր պայքարել ու հաղթել են այդ հիվանդությանը: Դա լավ օրինակ է այն մարդկանց համար, ովքեր բախվել են նման խնդրի:
Անջելինա Ջոլի
Անասթեյշա
Քայլի Մինոուգ
Սինտիա Նիքսոն
Շերիլ Քրոու
Քրիստինա Էփփլգեյթ
Մարտինա Նավրատիլովա
Շերոն Օսբորն