Վլադիմիր Պուտինը ժամացույց է նվիրել Նիկիտա Սիմոնյանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդային լեգենդար ֆուտբոլիստ, Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին ժամացույց է նվիրել նրա ծննդյան օրվա աթիվ: Այս մասին «Սպարտակ» - «Դինամո» մայրաքաղաքային դերբիից առաջ լրագրողներին ասել է Սիմոնյանը:
Հոկտեմբերի 12-ին ռուսական ֆուտբոլի լեգենդ, ԽՍՀՄ-ում 1956 թվականի օլիմպիական չեմպիոն, «Սպարտակում» ԽՍՀՄ քառակի չեմպիոնը տոնել է իր 95-ամյակը:
«Ինֆանտինոն շնորհավորեց: Ռուսաստանի նախագահը շնորհավորեց ինձ, նվիրեց ժամացույց: Իհարկե, հաճելի է այդ ամենը»,- մեջբերում է Սիմոնյանին Ren TV-ին: