Ռուսաստանում Ձմեռ պապը պատվաստվել է, որ նրա հետ շփվող երեխաներն անվտանգ լինեն
ՌԴ Վոլոգդայի շրջանի Վելիկի Ուստյուգից ռուս Ձմեռ պապն առաջիններից էր, որը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Ըստ շրջանի ղեկավարի՝ Ձմեռ պապը պարբերաբար PCR թեստեր է հանձնում և պատրաստվում է երեխաների հետ հետագա հանդիպումներին, փոխանցում է ТАСС – ը:
«Նա առաջինն էր, ով պատվաստվեց, քանի որ պետք է աշխատի երեխաների հետ, ինչպե՞ս կարող է Ձմեռ պապը չպատվաստվել: Նա 100 -ով պաշտպանված է և գրեթե ամեն օր ստուգվում է», – ընդգծել է Վոլոգդայի շրջանի ղեկավար Օլեգ Կուվշիննիկովը՝ հավելելով, որ տարածքը ամանորյա արձակուրդների ժամանակ զբոսաշրջության ամենահայտնի վայրն է:
Ավելի վաղ փորձագետները նշել էին Ձմեռ պապի ամենավտանգավոր «աքսեսուարը»: Համավարակի ժամանակ բամբակյա մորուքը կարող է դառնալ վարակման միջավայր, քանի որ խոնավ միջավայրը նպաստում է կորոնավիրուսի զարգացմանը: