Իսրայելում հայտնաբերել են Բյուզանդական կայսրության գինու գործարան
Հնագետները Յավնեում՝ Թել Ավիվից հարավ, հայտնաբերել են 1 500 տարի առաջ կառուցված հնագույն գինեգործական համալիր: Փորձագետները նշում են, որ Յավնեի այս վայրը բյուզանդական ժամանակաշրջանի հայտնի ամենամեծ գինու համալիրն է՝ մոտ 7 հազար քառակուսի մետրով ներառում է հինգ գինու հնձաններ և պահեստներ:
Գտել են նաև վառարաններ՝ կավե տարաների և տասնյակ հազարավոր բեկորների և սափորների արտադրության համար: Գինու արտադրության ամբողջ գործընթացը կատարվել է ձեռքով: Հնագետները գտել են նաև այն վայրը, որտեղ խաղողը մերկ ոտքերով են տրորել, իսկ մոտակա խցիկում՝ գինին խմորել:
Բյուզանդական գինու գործարանի ավերակներում հնագետները գտել են նաև յուղի մոմեր:
Գինեգործարանը արտադրել է «Գազա և Աշկելոն» գինի, որը կոչվել է երկու նավահանգստային քաղաքների անունով: Երբ գինին պատրաստէ եղել, այն լցրել են գետնին փորված ութանիստ փոսերի, ապա՝ սափորների մեջ: Այն առաքվել է Միջերկրածովյան շատ երկրներ՝ Եգիպտոս, Թուրքիա, Հունաստան, գուցե նաև՝ հարավային Իտալիա:
Յավնեում պեղումները սկսվել էին երկու տարի առաջ, որին մասնակցել են հարյուրավոր աշխատողներ և տասնյակ մշտական աշխատակիցներ և փորձագետներ: