Որոնք են ամենաօգտակար հյութերը
Առողջ սննդի ամերիկացի մասնագետները թվարկել են ամենաօգտակար հյութերը: Այս մասին հայտնում է Eat This, Not That! հրատարակությունը:
Սննդաբան Էլիոթ Ռեյմերսը խորհուրդ է տվել ճակնդեղի հյութ խմել: Նա այն անվանել է վիտամին B6- ի, կալցիումի և երկաթի հիանալի աղբյուր և նշել, որ բազուկի հյութը բարենպաստորեն տարբերվում է այլ հյութերից շաքարավազի ցածր պարունակությամբ:
Սննդաբան Ջեյ Կոուինն ամենաօգտակարն է համարում լոռամրգի հյութը: Նրա խոսքով՝ այդ ըմպելիքը պարունակում է հակաօքսիդանտներ, C, E վիտամիններ և ունի հակաբորբոքային ազդեցություն: Բացի այդ, այն կանխում է սրտի հիվանդությունները և թեթևացնում է ռևմատոիդ արթրիտի ախտանշանները:
Բժիշկ Մարկ Հայմենն ասում է, որ մարզվելուց հետո արժե փորձել ձմերուկի հյութ: Դրա մեջ շաքարը քիչ է և պարունակում է L-Citrulline ամինաթթու, որը մկաններից հեռացնում է կաթնաթթուն և ամոնիակը: Այն օգնում է հաղթահարել ցավն ու հոգնածությունը մարզվելուց հետո: