ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը «Շահիդ Չամրան» համալսարանի ռեկտորի հետ քննարկել է կրթության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները
Հոկտեմբերի 12-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը ԻԻՀ Ահվազի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Շահլա Ամուրիի հրավերով այց կատարեց ԻԻՀ Խուզեսթան նահանգ։
Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ Ահվազի «Շահիդ Չամրան» համալսարանի ռեկտոր Խաջե Ղոլամհոսեյնի և դասախոսական անձնակազմի հետ։ Քննարկվեցին կրթության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները և պայմանավորվածություններ ձեռք բերվեցին փոխայցելությունների կազմակերպման մասին։
ՀՀ դեսպանը այցելեց արտադրական մի շարք ձեռնարկություններ, ծանոթացավ դրանց գործունեությանը և ներկայացրեց ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորությունները։
Ա․ Թումանյանը հանդիպում ունեցավ Ահվազի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավարության և փոխնահանգապետ Նուրոլլահ Հասանզադեի հետ։
Ահվազի արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում կազմակերպվեց գործարար համաժողով, որտեղ ՀՀ դեսպանը ներկայացրեց ՀՀ տնտեսական վիճակը, ՀՀ օրենսդրության և գործարար միջավայրի առանձնահատկությունները։ Առանձին քննարկման առարկա դարձան ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման հարցերը։
ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա․ Թումանյանը պատասխանեց գործարարների բազմաթիվ հարցերի։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց ԻԻՀ Խուզեսթան նահանգի գործարարների պատվիրակություն Հայաստան գործուղելու շուրջ։