Ինչ կլինի ամեն օր յոգուրտ ուտելու դեպքում
Սննդաբան Նատալյա Կուշնիրը РИА Новости- ին ասել է, թե ինչպես է յոգուրտի ամենօրյա օգտագործումն ազդում օրգանիզմի վիճակի վրա: Նրա խոսքով՝ լակտո և բիֆիդոբակտերիաները կարգավորում են աղիների աշխատանքը և ընդհանրապես մարսողությունը:
«Յոգուրտը կօգնի ստանալ հեշտությամբ մարսվող սպիտակուցի չափաբաժին: Կան տարբեր յոգուրտներ` քաղցր, թթու, բնական՝ ճարպային պարունակության տարբեր տոկոսներով: Լցոնիչներով յոգուրտները հարմար չեն պարզ ածխաջրերի բարձր պարունակության պատճառով: Ամենաճիշտը բնական կամ հունական յոգուրտ օգտագործելն է: Իդեալական է, եթե երեկոյան դրա հետ մեկ բուռ (մոտ 10 գրամ) թեփ ուտեք», – ասել է մասնագետը:
Յոգուրտի սիրահարների մոտ հարց կառաջանա. որքան հաճախ կարող եք այն ուտել, որպեսզի միայն օգուտ լինի: Իրականում, ավելի լավ է դա հասկանալ՝ հետևելով օրգանիզմի արձագանքին:
Փաստն այն է, որ բացի պրոբիոտիկներից յոգուրտը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և միկրոտարրեր: Նրանց օրական ընդունման չափ կա, բայց մարդկանց մեծամասնությունը չի հետևում դրան, ինչը հաճախ հանգեցնում է օգտակար նյութերի պակասի:
Յոգուրտը հարուստ է կալցիումով, որը առողջ ոսկորների, ատամների և եղունգների հիմքն է: Այն դրանք դարձնում է ավելի ուժեղ և ավելի դիմացկուն արտաքին ազդեցությունների նկատմամբ: Յոգուրտի բաղադրության մեջ առկա B խմբի վիտամինները, ֆոսֆորը, մագնեզիումը դրական ազդեցություն են ունենում արյունատար համակարգի, անոթների ամրության, սրտի կայուն աշխատանքի վրա: Բացի այդ, արյունատար համակարգի վրա ազդում է այն, որ յոգուրտը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Դա նվազեցնում է սրտի հետ կապված խնդիրների, հիպերտոնիայի վտանգը: Ամեն օր յոգուրտ ուտելը կայունացնում է զարկերակային ճնշումը:
Յոգուրտը շատ օգտակար է, եթե ցանկանում եք կարգավորել ձեր քաշը: Նախ, այն պարունակում է ֆերմենտներ, որոնք օգնում են լավ մարսել ծանր սնունդը: Երկրորդ, այն իդեալական է որպես նախուտեստ. բավականին հագեցնող է և նվազեցնում է ախորժակը: Յոգուրտից հետո սովորաբար այլ բան ուտելու ցանկություն չի առաջանում: Բացի այդ, այն օգնում է պայքարել անընդհատ քաղցրավենիք ուտելու սովորության դեմ։
Յոգուրտի մեկ այլ առավելություն այն է, որ հեշտ է գնել ցանկացած խանութից և վերցնել ձեզ հետ, ուր էլ որ գնաք: Ծանր մտավոր աշխատանքի ընթացքում կարող եք ընդմիջում կատարել և յոգուրտ ուտել: Սա կհագեցնի օրգանիզմը սննդարար նյութերով, կբարելավի ուղեղի աշխատանքը:
Օգտակար է ամեն օր յոգուրտ ուտելը, բայց պետք է ուշադիր ընտրել այն. յոգուրտը պետք է լինի առանց ներկերի, կոնսերվանտների, համային ուժեղացուցչի: Հակառակ դեպքում, նման յոգուրտի օգուտները նվազագույն կլինեն: