Որոնք են աղիների քաղցկեղ առաջացնող մթերքները
Բժիշկ և հեռուստահաղորդացար Ալեքսանդր Մյասնիկովը Россия 1 ՀԸ-ի եթերից խոսել է այն մթերքների մասին, ոորնք կարող են առաջացնել հաստ աղիքի քաղցկեղ:
Բժիշկը կարմիր մսի չափից ավելի օգտագործումը համարել է քաղցկեղի առաջացման ռիսկի գործոններից մեկը:
«Դա նույն տխրահռչակ կարմիր միսն է՝ երշիկեղեն, խոզապուխտ, բեկոն», – ասել է Մյասնիկովը:
Այս ցուցակում մասնագետը ներառել է նաև խոզի, տավարի և գառան միսը:
«Ուռուցքաբանները պաշտոնապես այս միսը համարում են քաղցկեղածին», – ավելացրել է բժիշկը:
Մյասնիկովը աղիների քաղցկեղի առաջացման այլ ռիսկային գործոնների շարքում դասել է ժառանգականությունը։