F-35 -ների գումարը վերադարձնելու փոխարեն ամերիկյան կողմը Թուրքիային առաջարկել է F-16 կործանիչներ
Թուրքիան 1,4 միլիարդ դոլար է վճարել F-35 ինքնաթիռների ձեռք բերման համար։
Այդ մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին ասել է օդանավակայանում աֆրիկյան երեք երկրներ՝ Անգոլա, Տոգո և Նիգերիա այցից առաջ:
Նա նշել է, որ թուրքական կողմը բանակցություններ է վարում այդ միջոցների վերադարձի վերաբերյալ։ «Ամերիկյան կողմը մեզ առաջարկեց այդ վճարման փոխարեն ստանալ F-16 կործանիչներ: Այս առումով մենք ձեռնարկելու ենք անհրաժեշտ քայլեր`մեր երկրի պաշտպանական արդյունաբերության կարիքները բավարարելու համար:
Սկսած մեր F-16- ների արդիականացումից՝ մենք կընդլայնենք պաշտպանական արդյունաբերության բազան՝ գնելով նոր F-16- ներ: Մենք կողմ ենք երկխոսության միջոցով խնդրի լուծմանը»,-նշել է Էրդողանը։