ԵՄ-ն արձանագրել է ապաստանի համար դիմողների թվի կտրուկ աճ․ որն է «ամենապահանջված» երկիրը
Ապաստանի տրամադրման հարցերով եվրոպական գործակալությունը նշում է ԵՄ-ում ապաստան հայցողների թվի զգալի աճ. օգոստոսին Եվրամիության անդամ երկրները գրանցել են մոտ 56 հազար հարցում, ինչը 40%-ով ավելի է, քան 2020 թվականի օգոստոսին, գրում է Welt am Sonntag-ը:
ԵՄ երկրների շարքում Գերմանիան շարունակում է զբաղեցնել առաջին տեղը`ապաստան ստանալու դիմումների քանակով: Այս մասին ասվում է գործակալության նոր զեկույցում:
Փաստաթղթի համաձայն՝ հունվարից սեպտեմբեր Գերմանիայի միգրացիայի հարցերով դաշնային գրասենյակ է ներկայացվել 100,278 ապաստանի խնդրանք, ինչը 35,2%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Հստակեցվում է, որ դիմումների մեծ մասը եկել է Սիրիայի, Աֆղանստանի և Իրաքի ներգաղթյալներից:
Այս տարվա առաջին ինն ամսվա հարցումների քանակով երկրորդ տեղում, ինչպես գրում է թերթը, Ֆրանսիան է (54 105), որին հաջորդում են Իսպանիան (41 799), Իտալիան (37 492) և Ավստրիան (22 928):