Մամ, դու իմ հավերժ գեղեցկուհին ես․ Էմմիի շնորհավորանքը՝ մայրիկի տարեդարձին
Երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո բնակվում է ԱՄՆ-ում, արխիվային լուսանկարներ է հրապարակել և կից գրառում կատարել․
«Կարոտից ուղեղս բթանում է: Ես երջանիկ եմ և ուրախ, բայց լինում են օրեր, երբ շունչս կտրվում է: Ուզում եմ խոսել ծնողներիս հետ, տեսնել նրանց, գրկել... բայց երբ գիտակցում եմ, որ հնարավոր չէ դա անել, օգնության է գալիս իմ մեջ ապրող փոքրիկ ռոբոտը:
Մեկ-մեկ էլ վալերյանան: Մամ, դու իմ հավերժ գեղեցկուհին ես»: