Սելարայանի «Կոլամբուսը» ջախջախել է Դևիդ Բեքհեմի «Ինտեր Մայամիին»
MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Կոլամբուսը» սեփական հարկի տակ 4-0 հաշվով ջախջախել է Դևիդ Բեքհեմի «Ինտեր Մայամիին»։
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Զարդեսը, մեկ գոլով աչքի է ընկել Սանթոսը, իսկ մեկ գնդակ սեփական դարպասն է ուղարկել հյուրերի ֆուտբոլիստ Գոնսալես Պիրեսը։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը մասնակցել է հանդիպմանը առաջին րոպեներից և փոխարինվել է 74-րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո Սելարայանի «Կոլամբուսը» 37 միավորով զբաղեցնում է Արևելյան կոնֆերենցիայի 10-րդ հորիզոնականը: