«Յուվենտուսի» պաշտպան դե Լիխտը կարող է հեռանալ ակումբից
«Յուվենտուսի» պաշտպան Մատիյս դե Լիխտը կարող է հեռանալ ակումբից։
Ինչպես հաղորդում է Calciomercato-ն՝ հոլանդացի ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան դժգոհ է դե Լիխտի ներկայիս վիճակից ու հազվադեպ ստացած խաղային պրակտիկայից։ Նշվում է, որ խաղացողի ներկայացուցիչն արդեն կապ է հաստատել «Չելսիի», «Մանչեսթեր Սիթիի» ու «Բարսելոնայի» հետ։
Ըստ աղբյուրի՝ «Յուվենտուսը» նրան բաց կթողնի միայն այն դեպքում, եթե գնորդ-ակումբը իրականացնի 150 մլն եվրոյով նրան գնելու պայմանագրի պահանջը։